• Ջոն Բոլթոնը ԼՂ-ում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու առաջարկ է ներկայացրել

Ադրբեջանական «virtualaz.org» կայքը հղում կատարելով ռուսական աղբյուրների հաղորդեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը Երևան կատարած այցի ժամանակ ԼՂ-ի հարցի կարգավորմանը սատարելու և Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ներկայացրել է ԼՂ-ում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու առաջարկը:

Ադրբեջանական «virtualaz.org» կայքը հաղորդել է, որ Ռուսաստանի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխիևը «Россия-1» հեռուստակայանի «Երեկո Վլադիմիր Սոլովիովի հետ» հաղորդմանը մասնակցելով հայտարարել է. «Հայաստանում թավշյա հեղափոխությունն իրականացվեց ԱՄՆ-ի ղեկավարությամբ: Բայց այսօր Հայաստանում ասվում է, թե այդ իշխանափոխությունը որևէ առնչություն չի ունեցել ամերիկացիների հետ: Բնավ այդպես չէ: Հայաստանում կառավարելի իշխանության հաստատումն ԱՄՆ-ի համար անհրաժեշտ էր տարածաշրջանում Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ռազմաբազա ստեղծելու համար: Այդ պատճառով էլ ամերիկացիներն ընդլայնեցին ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ակտիվությունը: Ամերիկացիներն այս կապակցությամբ ունեն իրենց սեփական նախագիծը և ցանկանում են խաղաղության հաստատման և խաղարար ուժերի տեղակայման անվան ներքո ԼՂ-ում իրենց զորայիններին տեղակայել ու այդպիսով ճնշում գործադրել Իրանի վրա: Պարզ չէ, որ պաշտոնական Երևանը կընդունի այդ նախագիծը, թե՝ ոչ, բայց Ջոն Բոլթոնը Երևան կատարած այցի ժամանակ նման նախագիծ է ներկայացրել»:

 

Nov 08, 2018 04:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ