• 2,7 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2.707 մլրդ դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Նշված գումարից արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

Ոստիկանությանը կհատկացվի 234.2 մլն դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 10 մլն դրամ , իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224.2 մլն դրամ:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18.00-ն:

Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարիկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին

Panarmenian.net

 

 

Պիտակ

Nov 09, 2018 10:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ