• Ադրբեջանում նշել են, որ ուշադիր հետևում էին Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին

Ադրբեջանը ուշադիր հետեւում էր Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին, Բաքուն հաշվի է առել գագաթաժողովից հետո ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջնական հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Հիքմետ Հաջիեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աստանայում ուրբաթ նեղ կազմով  տեղի էր ունեցել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման եւ պայմանավորվել կազմակերպության դիտորդի եւ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին:

«Ադրբեջանը ուշադիր հետեւում էր Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին, Բաքուն հաշվի է առել գագաթաժողովից հետո ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջնական հայտարարությունը: Այդ փաստաթղթերից մեկը դիտորդ եւ գործընկեր երկրների իրավական կարգավիճակի մասին է», — «Ազերթաջին» տված հարցազրույցում ասել է Հաջիեւը:

Ավելի վաղ ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Ալի Հուսեյնլին ասել էր, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը: ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ հարցի քննարկման դեպքում վետոյի իրավունք կօգտագործի:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստան եւ Տաջիկստանը:

News.am

 

Պիտակ

Nov 09, 2018 20:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ