• Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Փարիզում արած հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին:
Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում:
«21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-հայտարարել էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Tert.am

 

Պիտակ

Nov 12, 2018 18:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ