• Հայաստանցի Իրանագետը՝  Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ձախողման մասին

Հայաստանցի իրանագետ Վարդան Ոսկանյանն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները դատապարտված են ձախողման»:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը հայերեն ռադիոժամի թղթակցին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները  ոչ մի ազդեցություն չեն ունեցել և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու արդյունքում ԱՄՆ-ն մեկուսացել է տարածաշրջանում ու աշխարհում»:

Վարդան Ոսկանյանը հավելել է.«Իրանին  հաջողվել է հօգուտ Թեհրանի՝ երկփեղկում մտցնել Արևմուտքի դիքորոշումներում»:

Իրանագետը նկատել է.«Չնայած Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սադրանքներին, Իրանն անժխտելի դեր ունի Միջին Արևելքի կայունության եւ խաղաղության հարցում, քանի որ Իրանը հզոր երկիր է տարածաշրջանում և  Միջին Արևելքում:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին: 

ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի նավթային հատվածի դեմ:

Վարդան Ոսկանյանի հետ ամբողջ հարցազրույցը եթեր կտրվի  հաջորդիվ:

Պիտակ

Nov 16, 2018 10:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ