• Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է. Մնացականյան

Մենք հստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լավ կարգավորված երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողությունների համատեքստում:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես ԱՄՆ-ի պատժամիջոցները կազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա:

«Մենք առաջիններից ենք, որ 2015-ին ողջունել ենք միջուկային համաձայնագրի բանակցություններում առաջընթացը: Ներկա իրավիճակում մենք շփվում ենք մեր բոլոր գործընկերների հետ` Ռուսաստանի, ԵՄ երկրների,  ԱՄՆ-ի եւ Իրանի հետ` մեր շահերը ապահովելու եւ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար», - ասել է Մնացականյանը` հավելելով, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստանի համար հնարավորություն էր բացատրել այն մարտահրավերները, որոնք երկրի առջեւ կանգնած են, ինչպես նաեւ նրանց կողմից թելադրված քաղաքականությունը:

News.am                                                       

 

Պիտակ

Nov 16, 2018 20:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ