• Հայաստանի եւ Իրանի քննչական մարմինները սերտացնում են համագործակցությունը. Հանդիպում ՔԿ-ում

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարեւորել է ՀՀ Քննչական կոմիտեի եւ Հայաստանում Իրանի դեսպանության  հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ավելի մեծ հեռանկարներ եւ հնարավորություններ են ստեղծում երկու հարեւան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝վերջիններիս իրավական պաշտպանության ապահովումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին իր հերթին բարձր է  գնահատել  երկու բարեկամ երկրների քննչական մարմինների միջեւ իրավական օգնության, ինչպես նաեւ միջազգային հանցավորության  դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվել աշխատանքյաին կարգով շարունակել քննարկումները, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու գործում:

News.am

 

Պիտակ

Nov 16, 2018 21:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ