• ՀՀ-ն դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ հակառուսական բանաձևին

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձևին:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կոմիտեն ընդունել է Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած թարմացված բանաձևը՝ «թերակղզում մարդու իրավունքների վերաբերյալ»:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 67 երկիր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ է մնացել 82-ը: Հայաստանից բացի դեմ են քվեարկել ՌԴ-ն, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Իրանը, Սերբիան, Սիրիան, Ուզբեկստանը և այլ երկրներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կողմ քվեարկածների թվում հիմնականում եվրոպական երկրներն են ու ԱՄՆ-ն:

Նմանատիպ բանաձև ՄԱԿ-ում ընդունվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Panarmenian.net                                    

 

Պիտակ

Nov 16, 2018 21:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ