• Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար․ Արթուր Աղաբեկյան

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։

«Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր պաշտոնական Մինսկը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներից պարզաբանումներ է պահանջելու:

News.am

 

Պիտակ

Nov 17, 2018 20:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ