• ԱՄՆ-ի պատժամիջոցները բարդություններ են առաջացրել հայերի համար

Իրանում ծնված, սակայն Հայաստանում բնակվող մի խումբ երկքաղաքացիներ վերջին օրերին Հայաստանի տարբեր բանկերից հաղորդագրություններ են ստացել, որոնք ազդարարում են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նրանց հաշիվների սառեցման մասին:

Այն քաղաքացիները, որոնք երկար տարիներ Իրանում չեն բնակվում և ունեն Հայաստանի ու նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիություն, հայտարարել են, որ հայաստանյան մի քանի բանկերից հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ նրանց արտարժութային հաշիվներն սառեցվում են և նրանց կոչ են արել շտապ կերպով գումարները հանել հաշիվներից:

ՀՀ կառավարությունն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդգծեց Իրանի հետ հարաբերությունների մասնավոր նշանակությունը և կարևորեց այդ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Բանկային հաշիվների առկախման մասին ասվում է, թե ՀՀ Կենտրոնական բանկը երկքաղաքացիների բանկային հաշիվներն սառեցնելու և փակելու պաշտոնական կարգադրություն չի կատարել և  հիշյալ բանկերը անձամբ են նման որոշում կայացրել ու իրենց հաճախորդների համար ժամկետ նշանակել:

Երևանում ԱՄՆ դեսպանությունն անցած շաբաթ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ցանկանում է Իրանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ շարունակել ՀՀ կառավարության և այդ երկրների հետ համագործակցությունը:

Ընթացիկ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:

Nov 19, 2018 04:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ