Nov 23, 2018 12:22 Asia/Tehran
  • ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողով. Ներկա է Փաշինյանը

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ընթանում է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով:

Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը:

Խորհրդաժողովին մասնակցում են բիզնեսում եւ տնտեսական կառավարման մեխանիզմներում խոչընդոտներն ուսումնասիրած եւ հաղթահարելու ուղիները վերլուծած ՀՀ առաջատար բուհերի տնտեսագետներ: Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության, գործարար համայնքի, մասնագիտացված բուհերի եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

 Խորհրդակցությունը նպատակ ունի ներկայացնելու եւ վերլուծության ենթարկելու՝

•         ՀՀ տնտեսությունում առկա ելակետային իրավիճակը,

•         հավասար մրցակցային պայմաններում տնտեսության զարգացման տեսլականը,

•         տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները,

•         գիտելիքահեն տնտեսությանն անցման ուղիները:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ