• Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery) նշվում է դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի եւ կավատության դեմ պայքարի կոնվենցիան (02․12․1949թ․ )՝ տեղեկացնում է Calend.ru-ն։

Ստրկության դեմ պայքարն աշխարհում տարվում է դրա ծագման օրից։ Սակայն համաշխարհային պատմության մեջ կան ամոթալի էջեր, երբ ստրկությունը ոչ միայն ծաղկում, այլեւ խրախուսվում էր։ Եվ նույնիսկ հիմա, մեր ժամանակակից դարաշրջանում, չնայած որ ստրկությունը արգելված է ամբողջ աշխարհում, այն դեռեւս գոյություն ունի, եւ դրա հիմքում, ինչպես հազար տարի առաջ, մարդու հանդեպ մարդու խտրականությունն է։

Պարտադրված աշխատանքը, սեռական շահագործումը, ռազմական գերությունը, ընտանեկան ստրկությունը, ստպողաբար ամուսնությունը, հարսնացուների վաճառքը, այրիների ժառանգաբար փոխանցումը, երեխաների ներգրավումը եւ օգտագործումը ռազմական հակամարտություններում, մարդկանց առեւտուրը եւ այլն ժամանակակից ստրկության ձեւեր են, որոնց արմատախիլ անելը այս Օրվա գլխավոր նպատակն է։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում հաշվվում է ժամանակակից ստրկության ենթարկված մոտ 40 միլիոն մարդ։

news.am

 

 

Պիտակ

Dec 02, 2018 10:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ