• ԵԽԽՎ–ից 10 դիտորդ կհետեւի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 10-հոգանոց պատվիրակությունը Ալեքսանդր Պոչիեի գլխավորությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ դիտորդների հետ մեկտեղ կհետեւեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում։

Պատվիրակությունը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի ուղեկցությամբ մինչեւ ընտրությունը հանդիպել է գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ոստիկանության պետի եւ գլխավոր դատախազի, ինչպես նաեւ քաղհասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Դիտորդները նախնական եզրակացությունը կներկայացնեն դեկտեմբերի 10–ին կայանալիք համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

News.am

 

Պիտակ

Dec 07, 2018 19:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ