• Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից ՀԱՊԿ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահից բացատրություն պահանջե՞լ է, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Հարցին, թե ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ»:

Անդրադառնալով հարցին՝ իրեն բավարարե՞լ է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոսակցությունը ինձ բավարարեց»:

zham.am/

Պիտակ

Dec 07, 2018 20:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ