Dec 09, 2018 10:48 Asia/Tehran
  • Հայաստանում կայացել են պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 779 մարդ, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12 հազար 549, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844:ԿԸՀ-ի տեղեկացմամբ էլ , ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:

Պիտակ

Մեկնաբանություններ