Dec 09, 2018 17:54 Asia/Tehran
  • Հայաստանում ԵՄ դեսպանը 9/50 տեղամասում ծանոթացավ ընտրությունների ընթացքին

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Մոտավորապես 20 րոպե ընտրատեղամասում մնալուց հետո ԵՄ դեսպանը դուրս եկավ։

 

ԵՄ դեսպանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ամեն ինչի մասին կխոսի վաղը։

Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր, որոնց ներկայացնում են 1445 պատգամավորի թեկնածուներ։

Ըստ ոստիկանության տվյալների ընտրելու իրավունք ունի 2 մլն 573 հազար 779 մարդ, մոտավորապես 10 հազարով ավելին, քան նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։

http://operativ.am

Մեկնաբանություններ