Dec 09, 2018 23:30 Asia/Tehran
  • ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 42 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

ԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Մշակված առաջին 83 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝  63.94 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 5173 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 310 ընտրող կամ ընտրողների 3.83%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 38 ընտրող կամ 0.47%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-831 ընտրող կամ  10.27 %
«Իմ քայլը» դաշինք- 5173 ընտրող կամ  63.94 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 436 ընտրող, 5.39%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 40 ընտրող 0.49 %
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 27 ընտրող, 0.33 %
«Մենք» դաշինք- 115 ընտրող, 1.42 %
«Օրինաց երկիր» կուսակցություն- 71 ընտրող, 0.88%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 99 ընտրող, 1.22 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 950 ընտրող, 11.74 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

tert.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ