Dec 11, 2018 10:13 Asia/Tehran
  •  Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների։

Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով՝ Երեւանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել՝ առանց որեւէ նախապայմանների, եւ հուսով է, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ