Dec 12, 2018 11:43 Asia/Tehran
  • Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան

Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ:

Սիրիայի խորհրդարանական պատվիրակության կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիրիայում կյանքն ավելի ապահով է դարձել, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ:- Տիկին Արիսյան, ասացեք, խնդրեմ այցելությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք այցից:-Սիրիայի պատվիրակությունը մասնակցում էր ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստին, քանի որ Սիրիան ներկայացնում էր Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը, որտեղ այլ հարցերի կողքին, շեշտադրվեց խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:Կարելի է նաև հպարտությամբ արձանագրել, թե այդ շրջանակում, պատվիրակությունները, այդ թվում նաև Սիրիայի պատվիրակության անդամները,  այցելեցին Հայոց  ցեղասպանության թանգարանը և Ծիծեռնակաբերդ, որտեղ  ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը:Կցանկանայի առանձնացնել նաև ՀՀ ԳԱԱ  Արևելագիտության ինստիտուտ կատարված այցը, որտեղ հանդիպում ունեցանք տնօրենի և գիտաշխատողների հետ, քննարկեցինք համագործակցության հեռանկարները:-Այսօր Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների օրակարգում ի՞նչ հարցեր եք առաջնային համարում: Ո՞ր ուղղություններով պետք է գործընկեր պատգամավորները առաջ շարժվեն:-ԱԺ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու խորհրդարանների հարաբերությունները, հեռանկարները:

Կարևոր է հավելյալ ջանքեր գործադրել խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների հարաբերությունները զարգացնելու առումով, որպեսզի դրանով շարունակենք դարավոր բարեկամական հարաբերությունները: -Անցնող տարվա ընթացքում Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ տեղիունեցան՝ հեղափոխություն, նոր կառավարություն, ժողովրդավարության հաստատում: Սիրիայի գործընկերների շրջանում ինչպե՞ս են ընկալվում հայաստանյան զարգացումները:-Սիրիայում հետևում են Հայաստանում տիրող զարգացումներին և քաղաքական փոփոխություններին՝ հույս ունենալով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարության նոր կազմը ձևավորելու հետո հնարավոր կլինի կյանքի կոչել ստորագրված բազմաթիվ պայմանագրերը:-Այս համատեքստում Հայաստան-Սիրիա կապի ամրապնդման գործում ի՞նչ դեր ունեն Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորները, ընդհանրապես հայ համայնքը:----Մենք ձգտում ենք կամուրջ հանդիսանալ երկու երկրների և ժողովուրդների միջև, և մեր բոլոր ջանքերը գործադրում ենք ի նպաստ Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման:-Տիկին Արիսյան, ասացեք խնդրեմ, ներկայում անվտանգության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է Սիրիայի հայաշատ վայրերում:-Պետք է արձանագրել, որ քաղաքներն արդեն ազատված են ահաբեկչական խմբավորումներից, սակայն սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: Այո, կյանքն ավելի ապահով է՝ հակառակ կենցաղային որոշ խնդիրներին, ինչպես սղաճը, հոսանքի և ջրի մատակարարման խնդիրները:- Որպես հայազգի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ՝ ըստ ձեզ, որո՞նք են ներկայում Սիրիայի հայ համայնքի համար օրակարգային խնդիրները:-Կարծում եմ, բոլոր սիրիացիների նման մեր օրակարգային խնդիրը վերականգնումն է, մանավանդ մեր դպրոցների և հայկական կառույցների վերաշինության պարագան (ինչպես, ասենք, Դամասկոսի արվարձանի մեջ գտնվող հայկական վարժարանը), և այս աշխատանքներն իրականում ենթադրում են գումարներ, բավական ծավալուն աշխատանք, և այստեղ են մեր հիմնական խնդիրները:Բացի դրանից, կարծում եմ, անպայման պետք է աշխատել գաղութի վերակառուցման խնդիրները լուծելու  ուղղությամբ՝ տիրող նոր պայմանների լույսի ներքո:Ինչ վերաբերում է հայերի վերադարձին, ապա ասեմ, որ, ճիշտ է,  հանգիստ իրավիճակը խրախուսում է շատերի վերադարձը, սակայն թերևս, պետք է հաշվի առնել նաև տիրող տնտեսական և կենցաղային իրավիճակը:

tert.am

Պիտակ

Մեկնաբանություններ