Dec 15, 2018 10:40 Asia/Tehran
  • Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են  ԼՂ-ի  հիմնախնդիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։

Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։

«Հանդիպմանը քննարկել ենք ռուս-թուրքական նախագծերը, առևտրատնտեսական հարաբերությունները, վիզաների ազատականացման հարցը և հյուպատոսարանի հետ կապված խնդիրները։ Անկեղծ և բարեկամական մթնոլորտում խոսել ենք տարածաշրջանային երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրների մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքական աղբյուրը որոշ տեղեկություններ է հաղորդել նաև Ալիև-Չավուշօղլու հանդիպումից։
Հայտնի է, որ հանդիպմանը խոսվել է ԼՂ-ի  հարցի մասին, որի ընթաքցքում Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ԼՂ-ի    հակամարտության հարցում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության  պահպանման համատեքստում»։

Panorama.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ