Jan 15, 2019 19:44 Asia/Tehran
  • Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում:

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ