Jan 23, 2019 17:25 Asia/Tehran
  • Հայաստանը ԼՂ-ի հարցում չի գնալու հայկական կողմի համար ոչ ցանկալի զիջումների. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, խոսելով այն տեսակետի մասին, թե ՀՀ իշխանությունները կարող են ոչ ցանկալի զիջումների գնալ ԼՂ հակամարտության հարցում, նշել է, որ այդ տագնապահարույց մտքերը, որ տարածվում են առանց այն էլ այս իրավիճակում գտնվող հասարակության շրջանում բոլորովին չեն օգնում, որպեսզի դիվանագետները կարողանան հանգիստ ու կենտրոնացած աշխատել:

«Միևնույն ժամանակ հստակ ասվել է, որ որևէ որոշում չի կայացվելու առանց դրա մասին հանրությանն իրազեկելու»: 

Ասվել է նաև, որ շատ վճռորոշ է լինելու Ստեփանակերտի խոսքը: Հետևապես կասկածներ հարուցող հայտարարությունները լարում են իրավիճակն ու խանգարում գործին»:

Տիկին Նազարյանը բացառել է, որ ՀՀ իշխանությունները կարող են ինչ-որ ճնշումների արդյունքում գնալ հայկական կողմի համար ոչ ցանկալի քայլերի. «Որևէ լծակ արտաքին ուժերը չունեն այս իշխանությունների վրա, որպեսզի կայացվի մեր երկրի, հասարակության համար անցանկալի որոշում»:

analitik.am/

 

Պիտակ

Մեկնաբանություններ