Feb 12, 2019 06:38 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին Իրանի տարբեր քաղաքներում ժողովրդի քայլարշավին զուգահեռ, Երևանում ԻԻՀ դեսպանատանը, տեծացի ու արտասահմանցի պաշտոնյաների ու այլ հյուրերի ներկայիությամբ, նշվեց ԻԻՀ հեղափոխության տարեդարձը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հյուրընկալությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության անդամներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիսության սկզբում, ԻԻՀ պետական հիմնը հնչելուց հետո, Իրանի դեսպան Սաջադին ողջունելով ներկաներին, ասաց. «Լուսահոգի իմամի իմաստուն առաջնորդությամբ, Իսլամական հեղափոխությունը մեծ փոփոխություն առաջացրեց միջազգային համակարգում»:

«Համաշխարհային գերտերություններն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հենց սկզբից տարբեր սադրանքների դիմելով, այդ թվում պատերազմ ու պատժամիջոցներ պարտադրելով, փորձեցին պարտության մատնել այս հեղափոխությունը, սակայն ձախողեցին»,-հավելեց Հայաստանում Իրանի դեսպանը:

Սաջադին նշեց, որ հարևան երկրների հետ համագործակցությունների ընդլայնումն ու տարածաշրջանային լավ հարաբերություններն Իրանի գերակայությունն են: Նա ընդգծեց. «Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցությունն ու ներքին անվտանգությունը, տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու անդորրի համար լավագույն, ամենակայուն ու ամենաքիչ  ծախսն ունեցող այլընտրանքն է և Հայաստանն Իրանի հարևանների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում»:

Հանդիսության ընթացքում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ շնորհավորելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին ասաց. «Երկու երկրները տարածաշրջանում պատմական ու հարուստ քաղաքակրթության ժառանգորդ են և նրանց գերակայությունը պիտի լինի միմյանց հանդեպ խոր հարգանքն ու միմյանց մշակույթների հանդեպ հոգատարությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հատկապես ներկա ժամանակահատվածում Իրանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը մշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների խաղաղ գոյակցության օրինակ համարեց:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության մի շարք անդամներ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ներկայացուցիչներ:

Պիտակ

Մեկնաբանություններ