Feb 17, 2019 13:59 Asia/Tehran
  •  Մթնոլորտում մեթանի մակարդակի կտրուկ աճը սպառնում է մոլորակի կլիմային. գիտնականներ

Գիտնականները նախազգուշացնում են, որ մթնոլորտում մեթանի կտրուկ աճը կարող է ողբերգական հետեւանքներ թողնել մոլորակի կլիմայի վրա եւ խոչընդոտել գլոբալ ջերմաստիճանը պահպանելու բոլոր փորձերը, քանի որ վերջարդյունքում այն կարող է բարձրանալ ավելի քան 2 աստիճանով ըստ Ցելսիուսի, հաղորդում է The Guardian-ը:

Փետրվարին Գեոֆիզիկայի ամերիկյան միության կողմից հրապարակված հոդվածում գիտնականները նշել են, որ մեթանի մակարդակը կտրուկ բարձրացել է վերջին 4 տարվա ընթացքում:

Մեթանն արտադրվում է ընտանի անասունների կողմից, բույսերի փտման եւ հրդեհների հետևանքով, ինչպես նաեւ ածուխի հանքերի գործունեության եւ գազի արտադրության պատճառով:

Մեթանի ազդեցությունը մթնոլորտի վրա դրա մի քանի անգամ ավելի ուժգին է, քան ածխածնի երկօքսիդի ազդեցությունը:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները բացահայտել են, որ մթնոլորտում մեթանի վերջին աճն ուներ կենսաբանական ծագում:  Նրանք հետազոտել են այն աֆրիկյան տարածաշրջանները, որտեղ առավել տարածված է ընտանի անասունների բազմացումը: Գիտնականները եզրակացրել են, որ այդ տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, քանի որ ընտանի անասունների բազմացումը զարգանում է:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ