Feb 18, 2019 00:33 Asia/Tehran
  • Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»,- գրել է նախագահը:

1in.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ