Mar 24, 2019 20:46 Asia/Tehran
  • Իսկանդարյան․ «Հայաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից»

Լիահույս ենք, որ Հայաստան-Իրան ծրագրերը կյանքի կկոչվեն և նոր շունչ կլինեն Հայաստանի համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ խոսելով վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումների և իրանական գազի շուրջ ձեռք բերված պայամանավորվածությունների մասին։

«Հույս կա, որ Հայաստանը դուրս կգա տարածաշրջանային մեկուսացումից։ Իրանում Ռոհանին նույնպես խոսեց հայկական կողմի հետ գազի հարցի շուրջ ձեռք բերված պայամանավորվածություններից, ինչը նշանակում է, որ գոնե 2 կողմի մոտ կա համաձայնություն։ Բացի այդ ակտիվ գործակցություն է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև և, քանի որ Հայաստանն էլ ԵԱՏՄ անդամ է, ենթադրում ենք, որ այս հարցը քննարկվել է նաև այդ կառույցում ու ստացել որոշակի դրական պատասխաններ»,- նշեց իրանագետը։

Գոար Իսկանդարյանը կարծում է, որ բնականաբար կլինեն ուժեր, որոնք փորձելու են ամեն կերպ խոչընդոտել այս ամենին։ Սակայն կարևորը, որ շահերի բախում չլինի և Ռուսաստանը այստեղ խնդիրներ չտեսնի, թույլ տա, որ գործընթացն իրականանա։

Իսկանդարյանը ավելի շատ կարևրում է 3-րդ էլեկտրոհաղորդման գծի կառուցումը, որի դեպքում կկարողանանք ավելի շատ գազ ստանալ, որը կվերածենք ավելի շատ էլեկտրաէներգիայի, իսկ մնացորդային մասն էլ կարող ենք վաճառել Վրաստանին։

«Գործընթացը պետք է արագացնել։ Շատ է դանադաղում, լավագույն դեպքում աշնանը պետք է ավարտվեն աշխատանքները։ Այս պահի դրությամբ գազատարը աշխատում է 15 տոկոսով, մինչդեռ մենք կարող ծավալները մեծացնել և ավելի շատ էլեկտրաեներգիա ստանալ ու, ավելի շատ վաճառելով, ստանալ եկամուտներ»,- ասում է իրանագետը։ 

Ըստ Իսկանդարյանի՝ ավելի շատ պետք է այս կիսատ ծրագրերը ավարտին հասցնել, քան զրոյից նոր ծրագար սկսել։

armeniasputnik.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ