• Հայաստանը և Իրանը կունենան պարզեցված մաքսային միջանցք

ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին 92 կողմ ձայնով վավերացվել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք, հայտնում է NEWS.am-ը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ եթե սահմանի մի կողմում բեռը զննվել է, ապա մյուս կողմում կրկնակի եւ մանրակրկիտ զննում չի անցնելու։ Այսինքն երկու երկրների մաքսավորները պետք է վստահեն գործընկերների մաքսային հայտարարագրերին։

armedia.am

Sep 12, 2017 17:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ