• Հայաստանը կդառնա ԵՏՄ միակ երկիրը, որ պայմանագիր կունենա Եվրամիության հետ. Ֆրանսիայի դեսպան

Բնական է, որ միաժանակ չի կարելի գտնվել «երկու գոտիներում», սակայն դա չի նշանակում, որ ինքնիշխան երկիրը չի կարող ընտրել իր համար համապաստախան տարբերակն ու պարզել հետագա անելիքները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպան ժամանակ նշել է Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ միաժամանակ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու:

«Այն օրը, երբ ստորագրվի Հայաստան-ԵՄ պայմանագիրը, կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ ժամանակ Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը լինելով ԵՏՄ անդամ՝ միաժանակ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ: Իսկ այդ պայմանագիրը հավակնոտ, երկխոսությունների հեռանկար ունեցող, Հայաստանի համար գործունեության լայն հորիզոններ բացող, համարձակ ծրագիր կլինի»- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նշենք, որ ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա սկզբին, եւ նախատեսվում է ստորագրել նոյեմբերին:

 NEWS.am

 

Sep 12, 2017 18:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ