• Իրանն ու Հայաստանն ընդգծեցին էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ Իրանի դեսպանի հանդիպման ժամանակ ընդգծվեց էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն, Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ տարբեր բնագավառներում համագործակցությունների ընդլայնման ուղիների և համագործակցության ճանապարհին առկա արգելքների վերացման կապակցությամբ մտքերի փոխանակում կատարեցին:

Հանդիպման ժամանակ կողմերը դրական գնահատելով էներգետիկայի, ինչպես նաև ճանապարհային փոխադրության ու գյուղատնտեսության ոլորտներում Իրան-Հայաստան համագործակցություններն, ընդգծեցին հարաբերությունների մակարդակի առավել բարձրացման և հատկապես էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը նշեցին, որ սեպտեմբերի 22-ից չորս օր տևողությամբ Երևանում կազմակերպվելիք իրանական ապրանքների ցուցահանդեսն իրանական արտադրանքների ներկայացման և հայկական ու իրանական ընկերությունների միջև համագործակցության պայմանագրերի կնքման համար լավ առիթ է:

 

Sep 13, 2017 07:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ