• Վ․ Սարգսյան․ ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժություններին մենք չենք մասնակցել, բայց նորմալ համագործակցում ենք

ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժություններին Հայաստանը չի մասնակցել, բայց ընդհանուր առմամբ նորմալ համագործակցում ենք Դաշինքի հետ։ Այս մաիսն հայտնել է Հայաստանի պնախարար Վիգեն Սարգսյանը՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։

Դեռ մարտին ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է վրացի գործընկերներին (զորավարժությունները Վրաստանում են անցկացվել), որ դրանց չի մասնակցելու։ Պատճառը հասարակ է՝ դրանք չեն համապատասխանում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության օրակարգին։

ՆԱՏՕ-ի մյուս զորավարժություններին, որոնք թեմատիկայով համապատասխանում են հայկական կողմի առաջնայնություններին, հայկական պատվիրակությունները մասնակցում են։ Օրինակ մի քանի շաբաթ առաջ Հայաստանը, միակը տարածաշրջանում, մասնակցել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ռազմական հոսպիտալի անվտանգության ապահովման թեմայով։

news.am

Sep 14, 2017 12:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ