• ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան

Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, որի համաձայն Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»,- ասաց Բալայանը: Էստոնիան այսպիսով դարձավ Եվրոպական Միության անդամ երկրներից առաջինը, որը իր համաձայնությունը տվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրին: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Armenpress.am          

 

Jan 12, 2018 20:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ