• Իլհամ Ալիև.«Երևանը պետք է հանձնվի Ադրբեջանին»

«1918 թվականին Երեւանը Հայաստանին հանձնելը Ադրբեջանի Հանրապետության անբուժելի վերքն է»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Արան Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2017 թ. Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում Իլհամ  Ալիեւը, անդրադառնալով Ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Կովկասում անկախ հանրապետությունների ձեւավորման ժամանակ Երևանը Հայաստանին հանձնելու որոշմանը, ավելացրել է, որ Բաքվի կառավարությունը տնտեսական դժվարությունների հետևանքով կորցրել է իր որոշ տարածքները՝ այդ թվում նաև Երևանը:

Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունը չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից եւ կաշխատի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»:

Ադրբեջանի նախագահը նաեւ ընդգծել է, որ պետք է ավելացնել երկրի ռազմական ուժը:

Jan 13, 2018 17:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ