• Երևանում ԻԻՀ դեսպանատանը հարգել են Սանչի նավի զոհերի հիշատակը

Սանչի նավի զոհերի հիշատակը հարգվել է տարբեր երկրներում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատներում: Ի հիշատակ զոհված նավաստիների, ՀՀ մայրաքաղաք Երևանում ԻԻՀ դեսպանատանը խոնարհվել է Իրանի դրոշը :

2018 թվականի հունվարի վեցին Արևելաչինական ծովում Հոնկոնգից բեռնատար նավի հետ բախված նավթ տեղափոխող իրանական տանկերը վթարի էր ենթարկվել: Զոհվել են նավի անձնակազմի 30 իրանցի և երկու բանգլադեշցի անդամները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Երևանում ԻԻՀ դեսպանատանը հարգելով երկրի շահերի ապահովման ճանապարհին զոհված իրանցի նավաստիների հիշատակը, Իրանի դրոշը խոնարհվել է:

Երևանում Իրանի դեսպանատանը նաև բացվել է սգո հուշամատյան:

 

Jan 17, 2018 11:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ