• Բրինկ․ ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:

 Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Բրիջիտ Բրինկը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով և հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,-ասել է Բրինկը: Նա հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Ադրբեջանում:

Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա Լեռնային Ղարաբաղ:

7or.am/

Պիտակ

Feb 08, 2018 14:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ