• Երևանում կազմակերպվել է

Իրանի իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, փետրվարի 8-ին, Երևանի Թերլեմազյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում  բացվեց "Իրանն իմ աչքերով" ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էր Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Ցուցահանդեսին, որի նպատակն  է խորացնել երկու երկրների միջև առկա մշակութային կապերը և երիտասարդ արվեստագետներին խրախուսել պատկերել Իրանի տեսարժան վայրերը, ներկայացված էին 50 աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում, խոսելով իրանցիների ու հայերի մշակութային ընդհանրությունների մասին, դեսպան Սաջադին նշեց, որ երկու երկրների մշակութային ներուժը պետք է օգտագործել հարաբերությունների զարգացման նպատակով: Նա հավելեց, որ Իրանի ու Հայաստանի մշակութային ընդհանրությունները պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին: Դեսպանը նշեց, որ երկու երկրների  մշակութային արժեքները պետք է ներկայացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին` այդ կառույցի մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար: 

Ցուցադրության ժամանակ, Թերլեմազյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը Իրանի դեսպանից շնորհակալություն հայտնելով միջոցառմանը ներկա գտնվելու համար, հույս հայտնեց, որ քոլեջի և դեսպանատան համագործակցություններն ավելի հաճախակի դառնան և ուսանողները հնարավորություն կունենա այցելել Իրան, մոտիկից ծանոթանալու այդ երկրի մշակույթի հետ:

Միջոցառման ավարտին դեսպան Սաջադին մրցանակներ հանձնեց ցուցահանդեսին ներկայացված 50 ստեղծագործություններից երեքի հեղինակներին, որոնց աշխատանքները ճանաչվել էին լավագույնը: Հարկ է նշել, որ Թերլեմազյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորում է 770 ուսանող:

 

Feb 09, 2018 08:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ