• Իրանը Հայաստանի արտահանման գլխավոր շուկաների ցանկում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացրել է Իրանի հետ իր արտադրական գործընթացի ու դրանց համադրման ուղղությամբ տնտեսվարողների համար հատուկ պայմանների ու սահմանափակությունների , պայմանագրային հաարաբերությունների , արտահանման ու ներկրման գրավիչ շուկայի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ պարունակող ուղեցույց-գրքույկ պատրաստելու մասին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում այս երկրի նկատի առած հինգ գլխավոր շուկաներն են  Էմիրությունները, Չինաստանը, ԱՄՆ-ն ,Իրանը և Կատարը:

Հայաստանի արտահանման  շուկաների ուղեցույց-գրքույկներում տեղեկություններ կան ներմուծման օրենքների, մաքսային սակագների, հարկային օրենսգրքի, և որոշ ապրանքների համար նախատեսված սահմանափակությունների վերաբերյալ: 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,որ իր արտահանումների շուկաների առաջին հնգյակի համար ուղեցույց-գրքույկներ է պատրաստել , մտադիր է դրանք մշտապես թարմացնել: 

Նաև նշվել է,որ Հայաստանը մտադիր է 2018 թվականին հրապարակել ևս յոթ երկրի շուկաների ուղեցույց գրքույկը: 

Feb 09, 2018 11:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ