• Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ

Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են»,-  նշել է ՀՀ Նախագահը: Հաղորդել է Երևանից «Սպուտնիկ» գործակալությունը:

ՀՀ-ը նաև անդամակցում է Ռուսաստանից, Իրանից և մի քանի այլ երկրներից անցնող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներին: Նախագծում ընդգրկվում են ենթակառուցվածքային օբյեկտների և Ասիայի հարավ-արևելյան շրջանից Եվրոպայի արևելք ձգվող նավարկության ճանապարհների կառուցման աշխատանքներ: 

Feb 18, 2018 11:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ