• ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

 

Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։  

armedia.am/

Feb 18, 2018 17:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ