• Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցրել կյանքի համար ամենաէժան 50 երկրների ցանկում

Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցրել կյանքի համար ամենաէժան 50 երկրների ցանկում, որը կազմել է GOBankingRates-ը։

Հայաստանի նկարագրության մեջ ասվում է. «Ցնցող տեսարաններ՝ լի հունահռոմեական եւ միջնադարյան փլատակներով, դա միակ պատճառը չէ, որի համար դուք կուզեիք ամբողջ կյանքն անցկացնել Հայաստանում։ Այդ երկիրը կյանքի ամենացածր արժողությամբ երկրներից է, որտեղ վարձավճարը 91 տոկոսով ցածր է, քան Նյու Յորքում»։

Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են 35-րդ եւ 16-րդ տեղերը։

Վարկանիշի առաջատարներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը։

NEWS.am

Պիտակ

Mar 08, 2018 12:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ