Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ մայիսին Իրանը կմիանա ԵԱՏՄ-ին:

Ալեքսանդր Նովակը «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանն ու ազատ առևտրի գոտու ստեղծմանն, ասել է, որ հարցն այս պահին գտնվում է քննարկման վերջնական փուլում և հստակ կարելի է ասել, որ դա խթան կհանդիսանա երկկողմ առևտրի և ներդրման բնագավառում համագործակցության ընդլայնման համար:

Ավելի վաղ, Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Իրանի ու Ռուսաստանի մասնակցությամբ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն սկսվել են 2015 թվականին և մոտ ապագայում կավարտվեն:

ԵԱՏՄ-ն հիմնվեց 2015 թվականին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսիայի անդամակցությամբ: Հետագային դրան միացան նաև Հայաստանն ու Ղրղզստանը, Միության նպատակն է երաշխավորել բեռների, արտադրանքների, կապիտալի ու աշխատուժի ազատ շրջանառությունը:

Վիետնամը տարածաշրջանից դուրս գտնվող առաջին երկիրն էր, որ 2016 թվականին ազատ առևտրի համաձայնագիր կնքեց ԵԱՏՄ-ի հետ: ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ցանկություն են հայտնել ավելի քան 10 երկրներ ու միջազգային կառույցներ, այդ թվում՝ Չինաստանը, Ինդոնեզիան և լատինաամերիկյան երկրներ:

ԵԱՏՄ-ն այս պահին համագործակցության բանակցություններ է անցկացնում Հարավային Կորեայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադառնալով ԵԱՏՄ–Իրան համաձայնագրին ասել է. «Այդ համաձայնագրի պատրաստումը մոտ մեկ տարի է տևել։ Այո, հնարավոր է ՌԴ–ում նախագահական ընտրություններից հետո այն ստորագրվի։ Հայաստանի էներգետիկ, Մեղրու ազատ տնտեսական գոտու ներդրումային ծրագրերը կարող են այս համաձայնագրի շնորհիվ իրականություն դառնալ»։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի հետ կնքվելիք այս ժամանակավոր համաձայնագրում նախատեսվում է իջեցնել մաքսատուրքերը։

 

Mar 12, 2018 08:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ