• Քննարկվեց Իրան-Հնդկաստան-Հայաստան եռակողմ համագործակցությունը

ՀՀ-ում ԻԻՀ և Հնդկաստանի դեսպաններն ԻԻՀ-Հայաստան-Հնդկաստան եռակողմ համագործակցության շուրջ մտքեր փոխանակեցին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն ընդառաջելով Երևանում Հնդկաստանի դեսպան Յուգիշմար Սանգ Վանի հանդիպման դիմումը Հայաստանում ԻԻՀ լիազոր և արտակարգ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունեց Հնդկաստանի դեսպանին: Երևանում ԻԻՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու դեսպանները քննարկեցին ԻԻՀ-Հնդկաստան-Հայաստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ դեսպան Սաջադին ողջունեց տարածաշրջանային համագործակցությունների շրջանակում ու հատկապես Հայաստանում տնտեսական, կրթական ու քաղաքական բնագավառներում ԻԻՀ-Հնդկաստան համագործակցությունների ընդլայնումը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այս հանդիպման ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի ու Հայաստանի միջև համագործակցությանը, փոխանցեց եռակողմ համագործակցության ուղղությամբ իր երկրի հետաքրքրությունը և ասաց. «Հնդկաստանի առևտրական ու տնտեսական գործարարները հետաքրքրված են Մեղրիի տնտեսական ազատ գոտում ու Հայաստանում ներկայությամբ և Հնդկաստանը ցանկանում է մասնակցություն ունենալ Պարսից ծոցի ու Սև ծովի միջև տարածաշրջանային տարանցման ու նաև ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում նախաձեռնություններին»: 

Mar 13, 2018 00:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ