• ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը արցախցի դիվանագետների հետ հանդիպման առնչությամբ

Ռուսական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում երբեք չի ենթադրել միջազգային միջոցառումներին մասնակցելուց հրաժարումը միայն այն պատճառով, որ այնտեղ անսպասելիորեն կարելի է հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչներին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունից:Արտաքին քաղաքականության գերատեչությունը նման հայտարարությամբ է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևի քննադատությանը ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների և Բակո Սահակյանի, ինչպես նաև Արցախի այլ ներկայացուցիչների՝ Սուխումում վերջերս կայացած հանդիպմանը պատճառով:

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, նրանց հանդիպումը կայացել է աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում, որին մասնակցելու Աբխազիան հրավիրել էր արտասահմանցի գործընկերներին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղից:

tert.am/

Պիտակ

Մայիս 20, 2018 10:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ