• Ադրբեջանը քննադատել է ՀՀ վարչապետի Ղարաբաղ կատարած այցը

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է. «ՀՀ նոր վարչապետի Ղարաբաղյան տարածք կատարած այցը նշանակում է պատերազմ հայտարարել երկու երկրի միջև»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական  Modern.az լրատվակայքը, Հիքմեթ Հաջիևը նշել է.«Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղ կատարած այցը ցույց է տալիս, որ Հայաստանը բոլորովին չի ցանկանում Բաքվի հետ քաղաքական ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը»:

ՀՀ նորընտիր վարչապետը վերջերս աշխատանքային այց է կատարել Լեռնային Ղարաբաղ: Նա ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երևանի կառավարության գլխավոր պարտականությունն է»:

1994 թվականի մայիսին հակամարտ կողմերի միջև հրադադար է հաստատվել, բայց առ այսօր չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը: 

Jun 17, 2018 18:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ