ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան «Ֆեյսբուքյան» իր էջում տեղադրած տեսագրության մեջ հստակ կերպով պատերազմ հայտարարեց կոռուպցիայի դեմ ընդգծելով որ «կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»:

ՀՀ վարչապետն անդրադառնալով նախօրեին բերման ենթարկված ու կալանավորված ՀՀ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված գործին, հայտարարեց, որ նա մեղադրվում է «ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։ Այդ թվում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում դպրոցականների օգնությունը գողանալու»:

Էջմիածին քաղաքում իրավիճակը սրվեց այն ժամանակ երբ օրեր առաջ Էջմիածնում քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին, որի թիկունքում կանգնած էր Դոն Պիպո անունով ճանաչված հայտնի քրեաօլիգարխ Արթուր Ասատրյանը: Միևնույն ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցները հաջակցություն նրա հանրահավաքներ կազմակերպեցին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լինելով ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին, բողոքի ակցիաները փաստորեն վերածվեցին Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի միջև հակամարտության: Այդ պայմաններում շաբաթ երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն աշխատանքի անցնելով և խուզարկման ենթարկելով կողմերին պատկանող օբյեկտները ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեղադրանքով բերման ենթարկեց ու կալանավորեց Մանվել Գրիգորյանին և Արթուր Ասատրյանին՝ փաստորեն կանխելով կողմերի միջև զինված բախման վտանգը:

ԼՂ-ի հերոսի կոչում և գեներալի աստիճան ունեցող ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորումն արժանացավ ՀՀԿ խմբակցության և նրա գլխավորած «Երկրապահ կամավորականների միություն»-ը խիստ հակազդեցության: Համաձայն ՀՀ Սահմանադրության ՀՀ ԱԺ-ի պատգամավորին կարելի է ձերբակալել միայն հանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո, ինչի պատճառով էլ ՀՀԿ խմբակցությունը հակասահմանադրական քայլ է բնութագրել Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, համարելով, որ դա ունի քաղաքական ենթատեսքտ: Կիրակի օրը նույնպես Երևանում ու Էջմիածնում ակցիաներ են անցկացրել Մանվել Գրիգորյանի աջակիցները պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը:

Մանվել Գրիգորյանի կալանավորման կապակցությամբ և նրա դեմ խափանման միջոցը որոշելու համար ընթացող դատական նիստի հետ միաժամանակ ՀՀ վարչապետի տարածած ուղերձն ընդգծելով կոռուպցիայի ու ամենաթողության դեմ պայքարի հարցում նրա վճռակամությունը, այդուհանդերձ հանգեցրել  է դատական գործընթացի վրա ազդելու կապակցությամբ որոշ քննադատությունների:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն արձագանքելով Մանվել Գրիգորյանի կալանավորմանը դա համարել է հակասահմանադրական քայլ, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված մեղադրանքների կապակցությամբ գրել է «վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով»:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը նույնպես զարմանք հայտնելով ՀՀ վարչապետի հայտարարության կապակցությամբ ընդգծել է, որ Մանվել Գրիգորյանին ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից ուղարկված օգնությունը գողանալու մասով կասկածանք առաջադրված չէ:

Հայաստանում կոռուպցիայի և ամենաթողության դեմ պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հիմնական նպատակներից է, որի հիմքում ընկած է Հայաստանում ձևավորված հանրային պահանջը: Անցած մեկ ամսվա ընթացքում բացահայտված մի շարք  գործեր ու նաև իրականացված քայլերը վկայում են այն մասին թե  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրջորեն է տրամադրված այս նպատակի իրագործման հարցում:

  

 

 

Jun 18, 2018 06:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ