• Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար

Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Դուք գիտեք, որ լրագրողներ և սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող բլոգերներ էին հրավիրվել այնտեղ: Ես ձեզ ասեմ, որ իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բալայանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ինչում համոզվել են նաև հրավիրված լրագրողները ու բլոգերները:

Armenpress.am

 

Jun 18, 2018 18:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ