• Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել

Հունիսի 19-ի` ժամը 11.20-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ Ադրբեջանիի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք, տեղեկացնում են ԼՂ-իՊԲ լրատվական ծառայությունից:

Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ ԼՂ-ի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը:

operativ.am

Jun 19, 2018 13:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ