Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի են ունենում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունները Թուրքիայի ժամանակով սկսվել են առավոտյան 08:00-ին եւ կավարտվեն 17:00-ին։

Թուրքիայի նախագահի աթոռի համար 6 թեկնածու է պայքարելու, որոնցից գլխավորներն են ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուհարեմ Ինջեն։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են թվով 11  կուսակցություն, որոնցից խորհրդարան մտնելու հավանականություն ունեն 4-ը։ 
Ընտրություններին Թուրքիայից մասնակցելու է 56 մլն ընտրող, իսկ երկրից դուրս՝ 3 մլն։

Այս ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայանն է։

 

 

Պիտակ

Jun 24, 2018 09:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ