• Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ հանդիպումներ:

Armenpress.am

 

Պիտակ

Jul 11, 2018 12:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ