•  ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության կգան ԼՂ-ում լրացուցիչ դիտորդների հարցում. Զախարովա

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցի շուրջ:

Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հիշեցրել է, որ դեռ 2016 թվականին երկու երկրների նախագահները համաձայնել էին, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում: «Այս թեման քննարկվել էր կողմերի հետագա շփումների ընթացքում... Սկզբունքային պատկերացում էր ձեռք բերվել լրացուցիչ դիտորդների թվի եւ նրանց տեղակայման վայրերի շուրջ: Սակայն վերջնական որոշում այս հարցով կողմերը դեռ չեն ընդունել: Մոտ ապագայում կանցկացվեն առաջին նախարարական խորհրդակցությունները, ինչից հետո, մենք հույս ունենք, այլ հանդիպումներ կլինեն, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ դիտորդների թեման»,- հայտարարել է Զախարովան:

News.am

 

Jul 12, 2018 20:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ