• Հայկական ուժերի հետ բախման ընթացքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Հայ-ադրբեջանական սահմանի վրա գրանցված բախման ընթացքում ադրբեջանցի մեկ զինվոր է սպանվել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը տեղեկացրեց այդ երկրի բանակի մեկ զինծառայողի սպանվելու մասին:

Դա ի տես այն բանի, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում այս  տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: 

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել: Հարցին ի պատասխան՝ արդյոք սահմանային լարվածություն կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, պատահական մեկ-երկու կրակոցներ են հնչել: Իրավիճակը նորմալ է, հանգիստ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը:

Jul 22, 2018 05:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ